Ադրբեջանցի մաքսայինները կանխել են Իրանից կես տոննա հերոինի ներկրումը (տեսանյութ)

15:40 • 24.05.18

Ադրբեջանի Աստարայի մաքսային վարչության աշխատակիցներն Իրանի հետ սահմանին հայտնաբերել և առգրավել են 515 կիլոգրամ հերոին, հաղորդում է minval.az-ը:

Ինչպես հայտնել են երկրի պետական մաքսային կոմիտեում, հերոինը հայտնաբերվել և առգրավվել է Իրանից մուտք գործող ավտոմեքենայի կցասայլի ստուգման ժամանակ:

Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: