Մորգան Ֆրիմանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ութ կին ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանին մեղադրել են իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, «Հեռանալ գեղեցիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում Ֆրիմանի աշխատած օգնականը դերասանին մեղադրում է ոչ պատշաճ վարք դրսևորելու մեջ: Նրա խոսքով՝ դերասանը մշտապես քաշում էր իր կիսաշրջազգեստից և հարցնում էր, թե արդյոք ներքնազգեստ կրում է, թե ոչ:
Ինչպես նշվում է, ևս մի քանի կին, որոնք աշխատել են դերասանի հետ «Խաբեության պատրանք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նույնպես Ֆրիմանին մեղադրել են ոտնձգությունների մեջ:
Ընդհանուր առմամբ, ութ կին հեռուստաընկերությանը պատմել է Ֆրիմանի ոտնձգությունների մասին: Եվս 8 կին նրան մեղադրել են «անընդունելի» պահվածք դրսևորելու մեջ:










