Համացանցում է հայտնվել Կալինինգրադում ԻՊ-ի 8 անդամի ձերբակալության տեսանյութը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը տարածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչությամբ զբաղված 8 անձի ձերբակալության տեսանյութը, գրում է lenta.ru-ն։
Զանգվածային ձերբակալության գործողությունն իրականացվել է Կալինինգրադի մարզում։
Աղբյուրը հայտնում է, որ ձերբակալվածները Միջին Ասիայի երկրներից են և անդամակցում են «Իսլամական պետություն» խմբավորման «Ջամաաթ Թաուհիդ վալ-Ջիհադ» ենթաճյուղին։
Ձերբակալման պահին նրանց մոտ հայտնաբերվել են քարոզչական նյութեր։ Որոշվում է քրեական գործի հարուցման հարցը, արդեն հայտնի է, որ ձերբակալվածներից երեքը կարտաքսվեն Ռուսաստանի տարածքից։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










