Սիրիայում հրթիռային հարձակման են ենթարկվել օդանավակայանն ու էլեկտրակայանը
Սիրիայի Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը, հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հարձակումը:
Բացի այդ, հաղորդվում է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել Համա նահանգի հյուսիսում գտնվող «Մուհարդի» էլեկտրակայանը, որը խափանվել է հարձակման հետևանքով:
Սիրիական գործակալության տվյալներով՝ էլեկտրակայանի աշխատակիցների շրջանում զոհեր չկան: Նյութական վնաս է միայն հասցվել:
Վերանորոգում իրականացնող խմբերն արդեն աշխատանքի են անցել և նախատեսում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել առավելագույն կարճ ժամկետներում:










