Միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին․ SANA
Սիրիայում մեղադրել են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին Դեր Զորի նահանգում սիրիական բանակի դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։
Ինչպես գրում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի, հարձակումն իրականացվել է Ալ Բուքամալ քաղաքի մոտակայքում, զոհեր չեն գրանցվել։
Նշվում նաև, որ հարվածները հասցվել են նույն տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից իրականացված հարձակմանը հաջորդած ժամերի ընթացքում։
Պենտագոնը, սակայն, հերքել է լուրը՝ նշելով, որ Սիրիայում որևէ նոր ռազմական գործողության մասին տվյալների չեն տիրապետում։










