ԱՄՆ-ն սկսել է զորքի և ռազմական տեխնիկայի տեղափոխումն Արևելյան Եվրոպա
Միացյալ Նահանգներն Atlantic Resolve գործողության շրջանակում սկսում է Բելգիայից զորքերի տեղափոխումը դեպի Արևելյան Եվրոպա, հայտնում է Defence News-ը՝ Եվրոպայում ամերիկյան զինված ուժերին հղումով:
Աղբյուրում նշվում է, որ զորքերի տեղափոխումը դիտարկվում է որպես լիամասշտաբ զորավարժություն՝ ուղղված մայրցամաքում հավանական ռազմական հակամարտության դեպքում Եվրոպայի տարածքում զորքերի տեղաշարժի մշակմանը:
Ընդհանուր առմամբ, տեղափոխվելու է մոտ 3.300 մարդ՝ անձնակազմից, ինչպես նաև 650 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում 87 հատ M-1 Abrams տանկ:
Ամբողջ տեխնիկան կուղարկվի Մերձբալթյան երկրներ, ինչպես նաև Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա:
Ինչ վերաբերում է զորքին, ապա այն կմասնակցի հունիսի 3-15-ը Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում անցկացվելիք Sabre Strike խոշոր զորավարժություններին:










