Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է. CNN (տեսանյութ)

16:06 • 25.05.18

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է այսօր առավոտյան Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հիշեցնենք, որ Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական բռնությունների համար, որոշել էր հանձնվել Նյու Յորքի ոստիկանությանը:

Նրա նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել ավելի քան 70 կին, այդ թվում՝ բռնաբարության և սեռական ոտնձգության համար, սակայն նա հերքում էր դրանք:

Անցած տարվա նոյեմբերին Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել էր, որ իրենք հետաքննում են Վայնշտեյնի դեմ դերասանուհի Պաս դե լա Ուերտայի բռնաբարության մեղադրանքները:

Վայնշտեյնի դեմ մեղադրանքներով են հանդես եկել Հոլիվուդի բազմաթիվ հայտնի դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:

 

Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել է. CNN (տեսանյութ)