Ստամբուլում «Իսլամական պետության» 51 հավանական գրոհայինի են ձերբակալել  

23:42 • 25.05.18

Թուրքական ոստիկանությունը տեղեկացրել է Ստամբուլում իրականացված ոստիկանական արշավների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 51 ենթադրյալ գրոհայինի ձերբակալության մասին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումը արշավներ է իրականացրել քաղաքի 16 տարբեր կետում՝ ձերբակալելով կասկածյալներին, որոնց ոստիկանությունն անվանել է «արտասահմանցի գրոհայիններ»:

Բոլոր ձերբակալվածներն օտարերկրացիներ են, սակայն նրանց ազգությունը չի նշվում: