Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ազատվել է զբաղեցված պաշտոնից
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ազատվել է զբաղեցված պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:
Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Մասիսի բաժնի պետի պաշտոնը։
Մասիսի ոստիկանապետ է նշանակվել Ջանիկ Մարությանը: Նա մինչ այդ կադրերի ռեզերվում էր:










