Ով է ամերիկյան SNL շոուի հյուրերին կերպարանափոխող հայազգի հրաշագործը. Insider-ի անդրադարձը (տեսանյութ)

10:27 • 25.05.18

Insider կայքն ուշագրավ տեսանյութով անդրադարձել է Saturday Late Night ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոուի համար մանեկեններ ու պրոթեզներ պատրաստող Լուի Զաքարյանին, որը շոուի՝ այս գծով ղեկավարն է:

Աղբյուրը նկատում է, որ Զաքարյանն այս ոլորտում է աշխատում արդեն 3 տասնամյակ:

Նրա խոսքով՝ իրենց թիմը շատ եռանդուն է աշխատում ու հարկ եղած դեպքում նույնիսկ հրաժարվում է քնից, որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին պատրաստ լինի:

«Մեր գործում պետք է պատրաստ լինել, որ ամենավերջին պահին քեզ մոտենում են ու նոր առաջադրանք տալիս, որը հաշված ժամերի կամ նույնիսկ րոպեների ընթացքում պետք է կատարես»,- պատմել է Զաքարյանը:

Նա նաև մանրամասնել է, որ իր աշխատանքում ամենադժվարը համարում է դերասաններին շոուի համար ամբողջովին ճաղատ մարդկանց վերածելու գործընթացը:

Հայտնի է, որ իր գործի վարպետն ունի մեծ արխիվ, որտեղ պահում է ստեղծված բոլոր մանեկեններն ու պրոթեզները:

 

Ով է ամերիկյան SNL շոուի հյուրերին կերպարանափոխող հայազգի հրաշագործը. Insider-ի անդրադարձը (տեսանյութ)