Դենիել Քրեյգը նոր ֆիլմում կրկին կմարմնավորի Ջեյմս Բոնդին
Հոլիվուդյան Universal Pictures կինոստուդիան իրավունք է ստացել նկարահանելու գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը, որում գլխավոր հերոսին կրկին կմարմնավորի բրիտանացի Դենիել Քրեյգը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կապուտաչյա բրիտանացին արդեն 5-րդ անգամ կխաղա գաղտնի գործակալի դերը:
Հիսունամյա դերասանի վերադարձը զարմացրել է երկրպագուներին, քանի որ մեկ տարի առաջ Քրեյգը հայտարարել էր, որ «ավելի լավ է կոտրի իր ձեռքերը, քան թե նորից խաղա այդ դերը»:
Աղբյուրը հավելում է, որ Քրեյգն այդ դերում կնկարահանվի վերջին անգամ:
Ռեժիսոր Դենի Բոյլի ֆիլմը թողարկվելու է 2019թ. հոկտեմբերին: Դրա նկարահանումները սկսվելու են ընթացիկ տարվա դեկտեմբերին:










