27 վայրկյանում՝ 5 մլն հոնկոնգյան դոլարի զարդ. տեսախցիկը ֆիքսել է Հոնկոնգում կատարված ուշագրավ գողությունը (տեսանյութ)

13:24 • 25.05.18

Հոնկոնգում տեսահսկման համակարգի խցիկները ֆիքսել են ուշագրավ պահը, երբ երկու գող ոսկերչական խանութներից մեկը թալանել են ընդամենը 27 վայրկյանում՝ գողանալով 637.000 դոլարի (5 մլն հոնկոնգյան դոլար) ոսկերչական զարդ:

Ինչպես նշում է scmp.com կայքը, ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է երկու դիմակավորված անձ ներխուժում առևտրի կենտրոններից մեկում գտնվող Prince Jewellery and Watch ոսկերչական զարդերի և ժամացույցների խանութ:

Նրանք ինչ-որ սարքով բացում են ցուցափեղկն ու արագ գողանում զարդերը: Գողերից մեկը, որը զինված է եղել դանակով, մոտակայքում գտնվող մարդկանց ու վաճառողներին վախեցրել է՝ ստիպելով հեռու կանգնել:

Նշվում է, որ ամբողջ գողությունը տևել է 27 վայրկյան: Այդ ընթացքում նրանք հասցրել են տանել երկու մանյակ, երկու մատանի, թևնոց ու խոշոր ադամանդ:

Հայտնի է, որ փախուստի դիմած գողերին դեռևս չեն հայտնաբերել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: