Հարվի Վայնշտեյնը որոշել է հանձնվել ոստիկանությանը
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական բռնությունների համար, որոշել է հանձնվել Նյու Յորքի ոստիկանությանը, հայտնում է BBC-ն:
Նա կձերբակալվի ուրբաթ:
Նրա նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել ավելի քան 70 կին, այդ թվում՝ բռնաբարության և սեռական ոտնձգության համար, սակայն նա հերքում էր դրանք:
Անցած տարվա նոյեմբերին Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել էր, որ իրենք հետաքննում են Վայնշտեյնի դեմ դերասանուհի Պաս դե լա Ուերտայի բռնաբարության մեղադրանքները:
Վայնշտեյնի դեմ մեղադրանքներով են հանդես եկել Հոլիվուդի բազմաթիվ հայտնի դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:










