Մեքսիկային, Կուբային և ԱՄՆ Ֆլորիդա նահանգին է մոտենում «Ալբերտո» փոթորիկը

10:06 • 26.05.18

«Ալբերտո» անունը ստացած արևադարձային փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան հատվածի ուղղությամբ։ Այս մասին, ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը, հայտնել է Փոթորիկների ուսումնասիրմամբ զբաղվող ԱՄՆ ազգային կենտրոնը։

Հորդառատ անձրևները կարող են հանգստյան օրերին իրենց ազդեցությունը թողնել Յուկատան թերակղզու, Կուբայի արևմուտքի, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի և Մեքսիկական ծոցի հյուսիս-արևելյան ափի վրա։

Հայտնի է, որ փոթորկի արագությունը կազմում է 64 կմ/ժ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։