Երևանի քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան
Երևանի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում գտնվող Ֆելիքս Դերժինսկու անվան դպրոցի դիմացի հանրային տարածքը աճուրդով վաճառել է մասնավորի և այդ մասնավորը, իր ունեցած տեղեկություններով, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջից ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, որը որ ցանկության դեպքում որպես իր սեփականություն կարող է այստեղ շենք կառուցել և փակել այս դպրոցը: Էլ չեմ ասում, որ սա հանրային տարածք է, որպեսզի մարդիկ, երեխաները գային բարձրանային, օդ լիներ շնչելու և փոշի ու կեղտ չլիներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ եթե նման բաց տեղ գտվող տարածքն է սեփականաշնորհվում է, ապա կարելի է պատկերացնել՝ ինչ են անում այլ՝ գողտրիկ տեղերում գտնվող տարածքների հետ:
«Ինչ լկտիություններ են անում այն պարագայում, երբ գերակա շահ ճանաչելով՝ մարդկանց կարող են տնից դուրս շպրտել և մարդիկ տարիներով, փողոցներում ընկած փորձում են իրականացնել իրենց սեփականության իրավունքը»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ որպես ԱԺ պատգամավոր դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանումներ ստանալու, թե ինչի հիման վրա է վաճառվել Երևան քաղաքին պատկանող այս տարածքը:
Մանրամասները տեսանյութում:










