Թուրքիայում հայկական «Արփի» թատերախումբը հանդես կգա հայալեզու ներկայացմամբ
Թուրքիայում գործող հայկական «Արփի» թատերախումբը հանդես կգա նոր հայալեզու թատերական ներկայացմամբ, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։
«Արփի»-ն հայախոս հանդիսատեսին կներկայանա Երվանդ Օտյանի հայտնի «Չարշըլը Արթին աղա» պիեսով, հայտնի է, որ թատերական ներկայացման ռեժիսորն է Անկարայի պետական թատրոնից Շահին Էրգյունեյը։ Ռեժիսորի օգնականն է Սարո Սիրագանյանը։
Դերերով հանդես կգան Թուրքիայում գործող հայազգի դերասաններ Սարո Սիրագանյանը, Արտո Նալջըն, Նատալի Թուրանչը, Սերդար Քահվեջիօղլուն, Սևան Նիզամյանը, Կարպիս Շիմշեքը, այլք։
«Արփի» թատերախումբը Թուրքիայում հիմնադրվել է 1947 թվականին։










