Կոլումբիան կդառնա ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը․ երկրի նախագահ

09:29 • 26.05.18

Կոլումբիան շատ շուտով կդառնա ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը, գրում է РИА Новости գործակալությունը։

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործընկեր դառնալու համաձայնության հասնելու մասին, լուրը երկրի ղեկավարը հայտնել է իր թվիթերյան էջում։

«Եվ ևս մեկ մեծ նորություն։ Մյուս շաբաթ մենք կձևակերպենք Կոլումբիայի մուտքը ՆԱՏՕ՝ որպես դաշինքի գլոբալ գործընկեր», - գրել է նախագահը սոցցանցի իր էջում։

Նա նշել է, որ Կոլումբիան, այսպիսով, կդառնա նման առավելություն ունեցող լատինամերիկյան միակ երկիրը։