Պուտինն ասել է՝ որ երկրի ազգային հավաքականն է Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտը

11:40 • 26.05.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտն է, հայտնում է gazeta.ru-ն։ 


Բացի այդ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի ենթակառուցվածքների արդիականացման նպատակ է հետապնդում, և աշխարհի առաջնության անցկացումը կարող է դրան նպաստել։


«Մենք ցանկանում ենք, որ աշխարհի առաջնության անցկացումն աշխարհի համար տոն դառնա, և ես կարծում եմ, որ մենք կհասնենք դրան»,- ասել է Պուտինը։


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։


Իսպանիայի հավաքականը խաղալու է B խմբում՝ Պորտուգալիայի, Մարոկկոյի և Իրանի թիմերի հետ։