Նիքի Մինաժը հայտնել է, որ հանդիպում է Էմինեմի հետ
Ամերիկյան ռեփ կատարող Նիքի Մինաժն Instagram-ի իր էջի մեկնաբանություններում հայտնել է, որ հանդիպում է աշխարհահռչակ ռեփեր Էմինեմի հետ, այս մասին գրում է Buzzfeed-ը։
Մինաժը հրապարակել է Big Sean-ի, YGի և 2Chainz-ի հետ համատեղ ձայնագրած Big Bang նոր երգի անոնսը, որտեղ հիշեցրել է երգի հետևյալ տողերը «Told em' I met Slim Shady/Bagged an Em» («Ասացի նրանց, որ ես հանդիպել եմ Slim Shady-ի հետ, նվաճել եմ EM-ին»)։
Ինչպես հայտնի է՝ երկու անունները ռեփեր Էմինեմի մականուններն են։
Դրանից հետո Մինաժի երկրպագուհիներից մեկն ուղիղ հարց է հղել երգչուհուն՝ արդյոք նա հանդիպում է Էմինեմի հետ, ինչին Մինաժը դրական պատասխան է տվել։ 











