Ինչ տեսք են ունեցել հանրաճանաչ ճարտարապետական հուշարձանները՝ ըստ հնագետների (լուսանկարներ, անիմացիաներ)
Մեր օրերում մեծ ուշադրությամբ ու հոգատարությամբ են խնամում Հին աշխարհի հուշարձաններն ու կառույցները: Հին հուշարձանները փորձում են լավ վիճակում պահպանել, սակայն, դժբախտաբար, երբեմն ճարտարապետության գլուխգործոցները մեզ են հասնում արդեն ավերված վիճակում կամ վնասվում բնական աղետների ու մարդկանց անփութության հետևանքով:
AdMe.ru-ն պատմել ու ցույց է տվել՝ ինչպիսին են եղել հնագետների ենթադրությամբ հնության կարևորագույն շինությունները կառուցելու պահին:
Մաչու Պիկչու
Մաչու Պիկչու հնագույն քաղաքը, որն այժմ գտնվում է Պերուի տարածքում, մեծ չի եղել: Այնտեղ մոտ 200 շինություն կա՝ տաճարներ, պահեստներ, բնակարաններ և այլն:
Ենթադրվում է, որ այնտեղ բնակվել է մոտ հազար մարդ, որոնք զբաղվել են հողագործությամբ ու քաղաքաշինությամբ:
Մի շարք հնագետների կարծիքով՝ քաղաքը կառուցվել է մոտավորապես 1440 թվականին՝ իսպանացիների կողմից ինկերի կայսրություն ներխուժելուց մի քանի տասնյակ տարի առաջ:

Կոլիզեում
Բոլորը գիտեն, որ Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնում գլադիատորական մարտեր են անցկացվել, սակայն քչերն են տեղյակ, որ այստեղ գլադիատորների ծովային մարտեր են եղել: Ծովային մարտերի նմանակումը կոչվում էր «նաումախիա» (թարգմանաբար նշանակում է «ծովամարտ»): Այս նպատակով ամֆիթատրոնի մեջ ջուր էին լցնում, սակայն ավելի ուշ, երբ Կոլիզեումի տակ թունելների ցանց է կառուցվել, «նաումախիաներ» անցկացնելն անհնար է դարձել:

Տեոտիուական
Այս լքված քաղաքը գտնվում է Մեխիկոյի մոտակայքում: Ենթադրվում է, որ սա մինչկոլումբիական Ամերիկայի խոշորագույն քաղաքներից մեկն էր՝ մոտ 125 հազար բնակչությամբ և 26-28 ք/կմ մակերեսով:
Քաղաքը լքվել է 7-րդ դարի կեսին:

Ալեքսանդրիայի փարոս
Փարոսը կառուցվել է Միջերկրական ծովում գտնվող Փարոս կղզու վրա՝ Ալեքսանդրիայի ափին:
Հսկայական կառույցի բարձրությունը 120-135 մետր էր և, որոշ տվյալների համաձայն, դրա լույսը երևում էր 81 կմ հեռավորությունից:
Դժբախտաբար, 14-րդ դարում փարոսն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Գրությունների տաճար
Սա մայաների քաղաքակրթությունից մնացած խոշորագույն աստիճանավոր բուրգն է: Այն գտնվում է մեքսիկական Պալենկե քաղաքի ջունգլիներում: Բուրգը բաղկացած է 9 աստիճանից, իսկ վերևում դամբարանային խցիկով տաճար է գտնվում:











