Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է (թարմացված, լուսանկարներ)

09:29 • 27.05.18

10:54

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

 

--------------------------

Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: