Մեծ Բրիտանիայում չեղարկվել է երաժշտական փառատոնը՝ երկու մարդու մահվան պատճառով

16:27 • 27.05.18

Մեծ Բրիտանիայի Պորտսմութ քաղաքում անցկացվող Mutiny Festival երաժշտական փառատոնի կազմակերպիչները որոշել են չեղարկել միջոցառման երկրորդ օրը՝ 18-ամյա աղջկա ու 20-ամյա երիտասարդի մահվան պատճառով: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ևս 15 մարդ բողոքել է վատ ինքնազգացողությունից. նրանց բուժում է պահանջվում:

Նշվում է, որ ոստիկանությունը կասկածելի չի համարում երիտասարդների մահը և իրար չի կապում երկու միջադեպերը: Այնուամենայնիվ, նրանց մահվան պատճառը չի նշվում:

Երաժշտական փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը չեղարկելու մաիսն որոշումը «բարդ էր ընդունել», սակայնհյուրերի անվտանգությունը միշտ «առաջնային էր» իրենց համար:

Մեծ Բրիտանիայում չեղարկվել է երաժշտական փառատոնը՝ երկու մարդու մահվան պատճառով