Բեռլինում բողոքի ցույցի են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներն ու հակառակորդները

21:34 • 27.05.18

Բեռլինում կիրակի մի շարք ցույցեր են անցկացվել, որոնց ընթացքում ավելի քան 25 000 մարդ էր փողոց դուրս եկել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները, ցույցերից մեկը կազմակերպվել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության կողմից: Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային ավելի քան 5000 մարդ է մասնակցել՝ «Գերմանիայի ապագան» կարգախոսի ներքո: Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության քաղաքականության, Գերմանիայի իսլամականացման և միգրացիայի դեմ:

Բացի այդ, նույն օրն ավելի քան 20 000 մարդ ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության: Նրանք փողոց էին դուրս եկել՝ «Կանգնեցրեք ատելությունը: Կանգնեցրեք ԱԳհ-ին» կարգախոսով: Նրանք ցույցեր են կազմակերպել Բեռլինի 13 շրջանում: