Հայտնի են դարձել վերջին 50 տարվա լավագույն գրքերը
Միջազգային Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին կազմել է լավագույն հեղինակների ցանկը, որոնք այդ մրցանակին են արժանացել վերջին 50 տարում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ժյուրին մեկական լավագույն գիրք է ընտրել 1969-ին Բուքերյան մրցանակի հիմնադրումից ի վեր յուրաքանչյուր տասնամյակի համար: Ցանկում ընդգրկվել են բրիտանուհի գրող Հիլարի Մենթելը՝ «Գայլի սրահ» գրքով, կանադացի Մայքլ Օնդատժեն՝ «Անգլիացի հաճախորդը» ստեղծագործությամբ, ինչպես նաև ամերիկացի Ջորջ Սոնդերսը՝ «Լինկոլնը բարդոյում» վեպով:
Ցանկում տեղ են գտել նաև հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Վիդիադհար Նայպոլը՝ «Ազատ պետությունում» գրքով և բրիտանուհի Պենելոպա Լայվլին՝ «Լուսնային վագր» վեպով:
Վերջին 50 տարվա լավագույն հեղինակին կորոշեն ժողովրդական քվեարկության միջոցով, որի արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 8-ին:










