Օտարերկրացիները 71 անգամ ոստիկանություն են դիմել Կիևում Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման ընթացքում
Կիևում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի անցկացման ժամանակ Ուկրաինայի ոստիկանական մարմիններում 71 դիմում է ստացվել արտասահմանցիներից, որոնցից 20-ը քրեական իրավախախտման տարրեր են պարունակում:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության հաղորդակցման բաժնի հայտարարությունը, 4 հաղորդում է ստացվել Կիևի ենթակառուցվածքների ականապատման մասին: Բոլոր առկա դիմումներով ստուգումներ են իրականացվում:
Բացի այդ, Կիևում հերթապահություն իրականացնող ոստիկանները ձերբակալել են մարզադաշտի մոտակայքում արտասահմանցի զբոսաշրջուհուն կողոպտած չարագործներին:
Ինչպես նշվում է ոստիկանական հաղորդագրության մեջ, ֆուտբոլային հանդիպումն առանց լուրջ խախտումների անցել:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Կիևում կայացել է Ռեալ-Լիվերպուլ հանդիպումը, որում 3:1 հաշվով հաղթանակ է տարել արքայական ակումբը՝ երրորդ տարին անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը:










