Լոնդոնի օդանավակայանի աշխատանքը խափանվել է կայծակի հարվածի պատճառով

15:22 • 27.05.18

Լոնդոնի «Սթենսթեդ» օդանավակայանում չվերթներ են չեղարկվել կայծակի հարվածի պատճառով ինքնաթիռների լիցքավորման համակարգի վնասվելու հետևանքով: Այդ մասին հայտնում է Sky News-ը:

«Այս առավոտյան կայծակի հարվածի հետևանքով ինքնաթիռների լիցքավորման համակարգը վնասվել  է»,- Twitter-ում գրել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ ինժեներները վերականգնել են համակարգի աշխատանքը, «սակայն հնարավոր է, որ թռիչքները դեռ չեղարկվեն կամ հետաձգվեն»: