Պաղեստինի նախագահը կշարունակի բուժվել հիվանդանոցում
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կմնա հիվանդանոցում՝ չնայած դուրս գրվելու մասին տարածված լուրերին: Այս մասին հայտնել են նախագահի ներկայացուցիչները, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Նախագահին դուրս գրելը հետաձգվեց», - նշել են Աբասի ներկայացուցիչները:
Հայտնի է, որ 82-ամյա Աբասը բուժվում է թոքերի բորբոքումից, որն ախտորոշվել է ականջի վիրահատությունից հետո:
Նախագահի ներկայացուցիչների հաղորդմամբ՝ նա լավ է զգում իրեն ու շարունակում է աշխատել հիվանդանոցից:










