Սիրիացի սակրավորները մեկ օրում շուրջ 90 պայթուցիկ սարք են վնասազերծել

23:50 • 27.05.18

Սիրիացի սակրավորները, որոնք վերապատրաստում են անցել ռուս մասնագետների աջակցությամբ, մեկ օրում շուրջ 90 պայթուցիկ սարք են վնասազերծել Արևելյան Ղուտա և Արևելյան Կալամունա բնակավայրերում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:

Վերջինս նշել է, որ չնայած Սիրիայի ողջ տարածքում սահմանված հրադադարի ռեժիմին՝ ռուսական կենտրոնը խախտման դեպքեր է գրանցել Հալեպ, Իդլիբ, Համա և Դերաա նահանգներում: Ռուսական կողմը սիրիական կառավարության հետ միասին հետհակամարտային կարգավորմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում: