Էլմար Մամեդյարովը մեկնել է ԱՄՆ

15:34 • 28.05.18

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցության համար մեկնել է ԱՄՆ։ Այս մասին գրում է minval.az կայքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպումների շարք Մամեդյարովի ու ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց միջև։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։