Կիրկորովին թալանել են շրջագայության ժամանակ` պատճառելով հազարավոր դոլարների վնաս

16:51 • 28.05.18

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովին համերգային շրջագայության ժամանակ թալանել են, հայտնում է news.rambler.ru-ն՝ մանրամասնելով, որ նրա ներկայացուցիչն արդեն համապատասխան դիմում է գրել ոստիկանությունում:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Պավլովո քաղաքում՝ լույս մայիսի 28-ին: 

Գողացել են Կիրկորովի թանկարժեք համերգային հանդերձները: Հանցագործները բացել են բեռնատարը, որում պահվել են «Ես» համերգային շոուի կոստյումները:

Ընդհանուր առմամբ,  գողացել են 8 կոստյում՝ ընդհանուր 11.000 դոլար արժողությամբ:

Կիրկորովին թալանել են շրջագայության ժամանակ` պատճառելով հազարավոր դոլարների վնաս