«Ալբերտո» փոթորիկը կարող է շուրջ 1 մլրդ դոլարի վնաս հասցնել ԱՄՆ-ին (տեսանյութ)

12:52 • 28.05.18

«Ալբերտո» փոթորկի՝ ԱՄՆ-ին հասցված վնասը կարող է հասնել 1 մլրդ դոլարի, այս մասին գրում է  Bloomberg-ը՝ հղում անելով Enki Research հետազոտական կենտրոնին։

Նշվում է, որ ԱՄՆ հարավային նահանգները փոթորկից կարող են կրել մոտ 400-500 մլն դոլարի անմիջական վնաս, բացի այդ՝ շուրջ 600 մլն դոլարի վնաս էլ երկիրը կարող է կրել զբոսաշրջիկների հոսքի նվազումից։

Ըստ ընկերության փորձագետների՝ առավել մեծ վտանգ ԱՄՆ-ի հարավի համար ներկայացնում են ջրհեղեղները։ Բացի այդ՝ առկա է ուժեղ քամուց ծառերի տապալման վտանգ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ «Ալբերտո» անունը ստացած արևադարձային փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան հատվածի ուղղությամբ։