Ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը. Արթուր Գրիգորյան

20:13 • 29.05.18

Ընդերքօգտագործողները պարտավոր են կատարել իրենց վճարումները օրենքով սահմանված ժամկետներում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էներգետիկայի նախարար, «Ծառուկյան դաշինք»-ով պաշտոնը ստանձնած Արթուր Գրիգորյանը:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ընդերքօգտագործողները պարտավոր են կատարել իրենց վճարումները օրենքով սահմանված ժամկետներում: Վճարումների մեջ է մտնում պետական տուրքը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումներից:

Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի՝ ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը: Այս պայմանը խախտելու դեպքում, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, լիազոր մարմինը կարող է իրականացնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:

Այս աշխատանքներն կրելու են շարունակական բնույթ»,- գրել է նախարարը: