Մորգան Ֆրիմանը սպառնում է դատի տալ CNN-ին՝ զրպարտության համար

23:58 • 29.05.18

Ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանի փաստաբանները զրպարտություն են համարում CNN հեռուստաալիքի հետաքննությունը, որում 8 կին դատապարտել է 80-ամյա դերասանին ոտնձգությունների համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ֆրիմանի փաստաբանները սպառնում են դատի տալ լրագրող Քլոյա Մելասին: Վերջինիս պնդմամբ՝ Ֆրիմանը ոտնձգությունների է ենթարկել իրեն, սակայն դերասանը հերքել է այս պնդումը: Փաստաբանները դատի կտան նաև հեռուստաալիքի ղեկավար Ջեֆ Զաքերին:

Ֆրիմանի փաստաբանները համոզված են, որ Քլոյան անձնական շահեր է հետապնդում` այս կերպ ուշադրություն գրավելով իր նկատմամբ ու փորձելով առաջ գնալ իր կարիերայում:

Որպես փաստարկ՝ Ֆրիմանի փաստաբանները մեջբերում են նրա «զոհերից» մեկի հայտարարությունը: Բացահայտող հոդվածի հրապարակումից հետո Տայրա Մարտինն ասել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանել, և որ ինքը երբեք չի ասել, որ Մորգանը սեռական ոտնձգությունների է ենթարկել իրեն: Այս տեղեկությունն անհայտ պատճառներով չի ավելացվել CNN-ի հոդվածի մեջ:

«CNN-ը չի պատրաստվում հանձնվել ու խիզախորեն կպայքարի Մորգանի ու նրա իրավապաշտպանների դեմ, որոնք փորձում են վախեցնելով թաքցնել այսքան լուրջ խնդիրը», - ասել են CNN-ի ներկայացուցիչները:

Մորգան Ֆրիմանը սպառնում է դատի տալ CNN-ին՝ զրպարտության համար