Հալեպում մեծ շուքով նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը (ֆոտոշարք)

13:07 • 29.05.18

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ տեղի է ունեցել Հալեպի հայկական պարային խմբերի միասնական մեծ փառատոն, տեղեկացնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Միջոցառումն անցկացվել է Սիրիայում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպմամբ զբաղվող կենտրոնական և գործադիր մարմնի ջանքերով:

Նշվում է, որ լայնամասշտաբ համերգին մասնակցել են Հալեպի հայկական «Սարդարապատ», «Շուշի», «Շող», «Գառնի» և մի շարք այլ պարային խմբեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարություն։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Սիրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայ և սիրիացի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, տարբեր համայնքային ու բարեգործական կազմակերպությունների նախագահներ, հոգևորականներ ու քաղաքական գործիչներ։

Նրանց թվում էին նաև Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ Ահմադը, Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սաուսան, Սիրիայի խորհդարանի հայազգի պատգամավորներ, Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը։

 


Image may contain: one or more people and people standing

Image may contain: 4 people, people smiling, people on stage and people dancing

Image may contain: 9 people, people smiling, text

Image may contain: 1 person, smiling, on stage, dancing and indoor

Image may contain: one or more people, people standing, crowd, wedding and indoor

Image may contain: 11 people, people smiling, people standing

Image may contain: 1 person, standing, crowd and indoor

Image may contain: 3 people, people standing, crowd and wedding

Image may contain: 1 person, standing, crowd and indoor