Կիևում սպանել են ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոյին

23:10 • 29.05.18

Կիևում սպանել են ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոյին:

Նշվում է, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել բնակարանում գնդակահարված լրագրողի մասին: 41-ամյա Բաբչենկոն մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Տրակալոյի խոսքով՝ այդ պահին Բաբչենկոյի կինը լոգասենյակում էր:

«Նա աղմուկ լսեց, դուրս եկավ ու տեսավ արնաշախաղ տղամարդուն: Շտապօգնություն կանչեց, նրան տարան, նա մահացավ շտապօգնության ավտոմեքենայում», - պատմել է Տրակալոն: