Երևանում ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա. shamshyan.com

11:36 • 29.05.18

Երևանում այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 30 շենքի բակում ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը, որի հաղոդմամբ՝ Lexus մակնիշի 71 AT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված Opel Astra մակնիշի 35 LG 450 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ Opel-ը ցած է ընկել, Lexus-ն էլ գլխիվայր շրջվելով՝ ընկել է Opel-ի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վարել է աղջիկ, ով թեթև մարմնական վնասվածք է տստացել ձեռքի շրջանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։