Հնդկաստանում հորդառատ անձրևների ու կայծակի պատճառով մահացել է առնվազն 40 մարդ (լուսանկարներ)

11:21 • 29.05.18

Հնդկաստանում հորդառատ անձրևների, ամպրոպի ու ուժգին քամու հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ, այս մասին գրում է India Today-ը։

Պարբերականի տվյալներով՝ եղանակային անբարենպաստ պայմանները 11 մարդու կյանք են խլել Ուտար-Պարադեշ նահանգում, 17 մարդ մահացել է Ջարկխանդում, ևս 12-ը՝ Բիհարում։

India TV հեռուստաալիքն էլ հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժածների թիվը հասնել է 28-ի։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

 

Картинки по запросу 40 killed in UP, Bihar, Jharkhand due to thunderstorm, lightning

Картинки по запросу 40 killed in UP, Bihar, Jharkhand due to thunderstorm, lightning

Картинки по запросу 40 killed in UP, Bihar, Jharkhand due to thunderstorm, lightning