Իրանում երկու ահաբեկչական խմբերի անդամներ են ձերբակալվել
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է երկու ահաբեկչական խմբավորումների անդամների: Այդ մասին հայտնել է կորպուսի Թեհրանի ստորաբաժանման հրամանատար գեներալ Մոհամադ Ռեզա Յազդին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես Յազդին հայտնել է լրագրողներին, գրոհայինները դիվերսիա էին նախապատրաստում հունիսի սկզբին Իրանում Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խամենեյի մահվան տարելիցի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի յոթին կանանց հագուստներով չորս հոգուց բաղկացած խումբը կրակ է բացել իրանական խորհրդարանի շենքում, ավելի ուշ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն:Հարձակման էր ենթարկվել նաև Խամենեյի դամբարանը: Ահաբեկչությունների հետևանքով մոտ 20 մարդ էր զոհվել, վնասվածքներ էին ստացել տասնյակ մարդիկ:










