Լվովում կեղծ ահազանգ է ստացվել առևտրի 5 կենտրոններում ահաբեկչության փորձի մասին

17:23 • 29.05.18

Ուկրաինայի Լվով քաղաքում ոստիկանությունը տեղեկություն է ստացել քաղաքում գտնվող հինգ առևտրի կենտրոնների ականապատման մասին, գրում է korrespondent.net-ը։

Ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել պայթուցիկ նյութերի գծով փորձագետներ, օպերատիվ քննչական խմբեր և համապատասխան ծառայությունների աշխատակիցներ։

Իրավապահներն իրականացրել են մարդկանց շտապ տարհանման գործողություն, խուզարկել գրասենյակային և դրանց հարակից տարածքները։

Այժմ իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը կատարել էր կեղծ ահազանգը։