Սորոսը նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամ է կանխատեսել

16:35 • 29.05.18

Եվրամիությունը ստիպված կլինի բախվել «մասշտաբային» ֆինանսական ճգնաժամի, հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը, հաղորդում է Bloomberg-ը:

Նա ենթադրել է, որ ճգնաժամը կարող է առաջանալ դոլարի փոխարժեքի աճի և զարգացող շուկաներից կապիտալի արտահոսքի պատճառով: Ցնցումների համար պոտենցիալ պատճառների թվում ձեռնարկատերը նշել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի տապալումը և ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև տրանսատլանտյան միության վերացումը:

Ներդրողը նաև ուշադրություն է դարձրել Եվրամիության «տարածքային մասնատմանը», որի օրինակն է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:

Ճգնաժամի այլ նախապայման է նա անվանել ներգաղթային ճգնաժամը և իշխանության «պոպուլիստների» գալը: