Սիրիան ճանաչել Է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

14:40 • 29.05.18

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը. այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանրապետությունների ԱԳՆ կայքերում տեղադրված հաղորդագրությունները:

Կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և համագործակցության ձգտման հանձնառության մասին:

Դամասկոսը և Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսը և Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

Կայքը հիշեցնում է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուա, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: