Հայազգի ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Le Petit Cannes կինոփառատոնում

13:00 • 29.05.18

Ուկրաինայում բնակվող հայազգի ռեժիսոր Խաչատուր Վասիլյանի «Դետալներ» կարճամետրաժ ֆիլմը մրցանակ է ստացել Կաննի 71-րդ կինոփառատոնին զուգահեռ անցկացված Le Petit Cannes Film Festival կինթփառատոնի շրջանակում: Այս մասին Վասիլյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դե ինչ ընկերներ, բոլորիս շնորհավորում եմ մեր «Դետալներ» ֆիլմի հաղթանակի կապակցությամբ: Փորձարկումը հաջողվեց»,-գրել է Վասիլյանը:

Հայտնի է, որ ռեժիսորի աշխատանքը լավագույնն է ճանաչվել «Փորձարարական կինո» անվանակարգում աշխարհի տարբեր անկյուններից ներկայացված 550 կարճամետրաժ ֆիլմերի շարքում:

Նշվում է, որ ֆիլմի ստեղծողներն արդեն հրավիրվել են շվեյցարական Լոկարնոյում կայանալիք միջազգային կինոփառատոնին:

 

 

 

Հայազգի ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Le Petit Cannes կինոփառատոնում