Նիկոլ Քիդմանը՝ HBO-ի միջոցառման ժամանակ (լուսանկարներ)

16:35 • 30.05.18

Երեկ Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում կայացել է American Songbook գալա երեկոն: Միջոցառման շրջանակում երեկույթ է անցկացվել HBO հյուսիսամերիկյան մալուխային և արբանյակային հեռուստատեսային ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Պլեպլերի պատվին:

Ինչպես նշում է Elle-ը, միջոցառման հյուրերի ցանկում բազմաթիվ հայտնի անձինք են եղել, այդ թվում՝ Նիկոլ Քիդմանն ու Քիթ Ուրբանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 50-ամյա դերասանուհին կարմիր գորգին հայտնվել է Givenchy զգեստով: Գեղեցկուհու կերպարը համալրել են նրբագեղ կոշիկները:

Քիդմանը հասարակ ու նուրբ սանրվածք է ընտրել, իսկ դիմահարդարման հարցում շեշտը դրել է ալ շուրթերի և ճերմակ մաշկի վրա:

 

 

Նիկոլ Քիդմանը՝ HBO-ի միջոցառման ժամանակ (լուսանկարներ)