Փարիզում հորդառատ անձրևները հեղեղել են փողոցներն ու մետրոյի կայարանները (լուսանկարներ, տեսանյութ)

14:40 • 30.05.18

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը Փարիզում տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքի փողոցներն ու մետրոյի կայարանները: Այս մասին հայտնում է The Local-ը:

Նշվում է, որ հեղեղման հետևանքով մետրոպոլիտենի գնացքները կանգ չեն առել մի քանի կայարանում: Դրանից բացի, ընդհատվել է մետրոյի առաջին գծի աշխատանքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների պատճառով Փարիզի իշխանությունները ստիպված են եղել 450 մարդ տարհանել քաղաքի արվարձաններից մեկից:

Ականատեսների համաձայն՝ երկարատև հորդառատ անձրևներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպով ու կայծակով: