Նեշվիլի միջազգային օդանավակայանից մարդկանց տարհանել են՝ կասկածելի պայուսակի պատճառով

17:49 • 30.05.18

ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է News Channel 5-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ իրականացվում է մարդկանց տարհանում:

Սակրավորների թիմն ուղղվում է միջադեպի վայր: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։