Հայաստանը խստորեն դատապարտում է Լիեժում տեղի ունեցած հարձակումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

15:33 • 30.05.18

Հայաստանը խստորեն դատապարտում է Բելգիայի Լիեժ քաղաքում տեղի ունեցած հարձակումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հայաստանը խստորեն դատապարտում է Բելգիայի Լիեժ քաղաքում տեղի ունեցած հարձակումը: Մեր սրտանց ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 29-ին Բելգիայի Լիեժ քաղաքում հանցագործը երեք մարդու է սպանել՝ խլելով ոստիկանի զենքը: Սպանվել է իրավապահ մարմինների երկու աշխատակից և մեկ անցորդ: Դրանից հետո հարձակվողը, որը, ԶԼՄ-ների տվյալներով, 1982 թվականին ծնված Բենջամին Էրմանն է, մտել է լիցեյի շենք, որտեղ պատանդ է վերցրել մի կնոջ: Դրանից հետո նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում: Դատախազությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: