Մոսկվայում չեղարկվել է Հայոց ցեղասպանությունը հերքող գրքի շնորհանդեսը. լրատվամիջոցներ
Մոսկվայում չեղարկվել է ամերիկացի պատմաբան Էդվարդ Ջ. Էրիկսոնի՝ Հայոց ցեղասպանության եղելությունը հերքող «Թուրքեր և հայեր. ապստամբների հետ պայքարի ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը, որը պետք է կայանար մայիսի 31-ին՝ «Գրքի տանը», գրում է rusarminfo.ru կայքը։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ գրքի շնորհանդեսը չեղարկվել է «Ռուսաստանում հայ համայնքի ճնշման ներքո»:
Մինչդեռ «Գրքի տուն»-ը հրաժարվել է հրապարակել միջոցառման չեղարկման պատճառները: Գրքի շնորհանդեսի անոնսը հեռացվել է հաստատության կայքից:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էրիկսոնը գրքում պատմում է 19 դարի վերջին-20-րդ դարի սկզբին թուրքական իշխանությունների և հայ ապստամբների դիմակայության մասին:










