Հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյան ուղևորվում է ԱՄՆ

19:32 • 30.05.18

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վարչակազմի բարձրաստիճան պաշտանյաներից մեկը՝ Կիմ Յոնգ Չոլը, չորեքշաբթի ժամանել է Պեկինի օդանավակայան, որտեղից մեկնելու է Միացյալ Նահանգներ:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Նահանգներում վերջինս նախապատրաստական աշխատանքներ կիրականացնի ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի նախագահների երկար սպասված հանդիպման համար, որը պետք է կայանա հունիսի 12-ին Սինգապուրում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հաստատել է Կիմ Յոնգ Չոլի այցը Միացյալ Նահանգներ՝ նշելով, որ բանակցություններ է վարում հյուսիսկորեական կողմի հետ՝ գագաթնաժողովին ընդառաջ: Թվիթերյան գրառմամբ Թրամփը նախօրեին տեղեկացրել էր, որ ԿԺԴՀ փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլը ժամանելու է Նյու Յորք: