Անջելինա Ջոլին և Էլ Ֆանինգը նկարահանվում են «Մալեֆիսենտ-2» ֆիլմում (լուսանկար)
Ամերիկյան Disney կինոընկերությունը հայտարարել է «Մալեֆիսենտ» հեքիաթ-ֆիլմի շարունակության նկարահանման աշխատանքների մեկնարկի մասին՝ մանրամասնելով, որ դրան մասնակցում են Անջելինա Ջոլին ու Էլ Ֆանինգը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ֆանինգը, ինչպես և նախորդ ֆիլմում, կմարմնավորի Քնած գեղեցկուհուն՝ Ավրորային, իսկ Ջոլին կխաղա չարագործ կախարդի դերը:
Նկարահանումներն ընթանում են Մեծ Բրիտանիայում:
Հայտնի է, որ Ֆանինգն իր ինստագրամյան էջում հրապարակել է նկարահանումներից երկու լուսանկար, որոնցից մեկում երևում է նաև կախարդի «վերածված» Ջոլին:
Հիշեցնենք, որ «Մալեֆիսենտ»-ի առաջին ֆիլմը շատ լավ ցուցանիշներ է գրանցել համաշխարհային կինովարձույթում՝ հավաքելով ավելի քան 750 մլն դոլար:











