Լավրովը մայիսի 31-ին կայցելի Հս. Կորեա

11:37 • 30.05.18

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մայիսի 31-ին կայցելի Հյուսիսային Կորեա՝ քննարկելու թերակղզում տիրող իրավիճակը:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, ՌԴ գլխավոր դիվանագետը մայրաքաղաք Փհենյանում կհանդիպի իր հյուսիսկորեացի գործընկերոջը՝ Ռի Յոն Հոյին, ու կքննարկի երկկողմ հարաբերությունները, միջազգային հարցերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր Լավրովին ու նրան Փհենյան հրավիրել:

Հիշեցնենք, որ Սինգապուրում ընթանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպման նախապատրաստական աշխատանքները: